Մեծ Բրիտանիան Մերձավոր Արեւելքում իր առաջին մշտական ռազմաբազան է բացել Բահրեյնում, փոխանցում է AP-ն: Բազայում Թագավորական նավատորմի մոտ 500 զինծառայող կտեղակայվի, այդ թվում նաեւ՝ նավաստիներ, զինվորներ եւ օդաչուներ:
Մեծ Բրիտանիայի HMS Juffair ռազմաբազան Բահրեյնում Լոնդոնի համար մշտական եւ ընդլայնված ներկայություն կապահովի տարածաշրջանում:
HMS Juffair-ը Բահրեյնում հիմնվել է 1935 թվականին: 1950 թվականին ԱՄՆ ռազմածովային նավատորմը տարածք էր վարձակալել էր HMS Jufair-ում եւ 1971 թվականին Բահրեյնի անկախությունից հետո բազան փոխանցվել էր Միացյալ Նահանգներին: 2014 թվականին հայտարարվել էր, որ HMS Juffair-ը կվերականգնվի որպես Թագավորական նավատորմի մշտական բազա:




























