Միացյալ Նահանգները, Մեքսիկան եւ Կանադան «նշանակալի չափով» առաջընթացի են հասել NAFTA-ն (Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագիրը) փոփոխելու մասին բանակցություններում: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ բանակցություններն առաջ են ընթանում, եւ լավ նորությունները չեն բացառվում: «Հիմա շատ արդյունավետ պահ է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի հետ փոխգործակցության համար», - ավելացրել է նա:
Մեքսիկայի պաշտոնական անձինք ասում են, որ եթե բավական առաջընթաց գրանցվի, երեք երկրների առաջնորդները կարող են հաջորդ շաբաթվա վերջին՝ Պերուում տարածաշրջանային գագաթաժողովում հայտարարություն անել:




























