Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 27-ին Վաշինգթոնում այցի ժամանակ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով վարչակազմի պաշտոնյաներին:

Մերկելի այցը տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Վաշինգթոն պետական այցից երեք օր անց, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից Եվրամիության համար մետաղների ներմուծման մաքսատուրքերի սահմանման կասեցման ժամկետի ավարտի նախօրեին:

Այս այցերը Եվրամիության առաջատար առաջնորդներին հնարավորություն կտան լոբբինգ իրականացնել Եվրոպային մետաղների ներմուծման մաքսատուրքերից լիովին ազատելու համար: Պետք է նշել, որ ԵՄ-ի համար մաքսատուրքերի ներդրումը կասեցվում է մինչեւ մայիսի 1-ը: