Բրազիլիայի բարձր դատարանը (նախավերջին դատական ատյանը) չի բավարարել նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվայի հայցը, որը ձգտում էր կալանավորման մասին որոշումը չեղյալ համարել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Globo հեռուստաալիքին:

Դատարանը վկայակոչում  է նախկին նախագահի փաստաբաններից մեկին` Սեպուլվեդա Պերտենսին խոսքը: Այժմ փաստաբանները քննարկում են այլ քայլեր, որոնք կարող են կանխել քաղաքական գործչի կալանավորումը:

Հինգշաբթի գիշերը Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանը, որը հանդիսանում է բարձրագույն դատական ատյանը, թույլ է տվել Լուլա դա Սիլվային բանտարկել կոռուպցիայի մասին մեղադրական դատավճռի կատարման համար: Դրանից հետո  դատավոր Սերժիու Մորոն նրան կալանավորելու կարգադրագիր էր տվել՝ կոչ անելով քաղաքական գործչին ինքնակամ հանձնվել ոստիկանությանը մինչեւ ապրիլի 6-ի ժամը 17:00-ն:

 Նախկին նախագահը սակայն պայքարում էր ազատության մեջ մնալու իր իրավունքի համար, մինչեւ նրա բոլոր բողոքները չքննվեն: Հունվարի վերջին Լուլա դա Սիլվան դատապարտվել է 12 տարի եւ մեկ ամսվա ազատազրկման:

Բրազիլիայի օրենսդրության համաձայն՝ երկրորդ ատյանի դատարանի կողմից կոռուպցիայի համար դատապարտված անձը կորցնում է ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքը: Սակայն նախկին նախագահըը, չնայած բազմաթիվ մեղադրանքներին, շարունակում է մնալ հոկտեմբերին Բրազիլիայում կայանալիք նախագահական ընտրությունների առաջատարը: