Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցությունների հսկողության Դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզորը) նամակ է հղել Facebook-ի ղեկավարությանը՝ պահանջելով բացատրել սոցիալական ցանցի դիրքորոշումը մի շարք ռուսական ԶԼՄ-ների էջերի հասանելիությունը սահմանափակելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
««Ռոսկոմնադզորը» պաշտոնական հարցում է ուղարկել Facebook-ին` պահանջելով բացատրել սոցիալական ցանցի դիրքորոշումը նույնանուն սոցցանցում, ինչպես նաեւ նրան պատկանող Instagram ծառայությունում մի շարք ռուսական ԶԼՄ-ների էջերի հասանելիությունը սահմանափակելու ուղղությամբ », - ասված է հայտարարության մեջ:
««Ռոսկոմնադզորում» այս քայլը Facebook-ի ղեկավարության կողմից ռուսական օգտատերերի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականության շարունակություն են համարում», - նշված է հաղորդագրությունում:
Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ սոցցանցը արգելափակել է ռուսական Ինտերնետ հետազոտությունների գործակալության կողմից ղեկավարվող «տրոլների ֆաբրիկայի» էջերը:
Կրեմլը հայտարարել է, որ էջերի արգելափակումը ոչ բարեկամական դրսեւորում է համարում:
Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ ցանկանում է լսել այս հարցի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական մեկնաբանությունները:



























