Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեյը մեղավոր է ճանաչվել կաշառակերության եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, հաղորդում է Euronews-ը:
Նրան ձերբակալել էին մեկ տարի առաջ: Հետաքննության ընթացքում նախկին քաղաքական գործչին մեղադրանքներ էին ներկայացրել, այդ թվում` կաշառակերության եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար :
Կոռուպցիայի վերաբերյալ սկանդալը սկսվեց նախկին նախագահի կալանավորումից մեկ տարի առաջ մամուլում հայտնված այն լուրերից հետո, թե խոշոր ընկերությունները փաստացի գնել են կառավարության աջակցությունը:
Կաշառքի համար գումարները փոխանցվել էին երկրի նախկին նախագահի ընկերուհու ստեղծած հիմնադրամներին: Նրան համարում էին խոշոր ստվերային քաղաքական գործիչ, որն օգտագործելով իր կապերը, խոշոր շահույթ է ստացել:
Նախկին նախագահը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման:




























