Մեծ Բրիտանիայի կառավարությունն անցյալ տարի ավելի քան  500 հազար ֆունտ է վճարել (մոտ 703 հազար դոլար) օդի աղտոտվածության վերաբերյալ պարտված դատական ​​հայցերով: Այս մասին հայտնել է The Guardian թերթը:

Ամենից շատ իշխանությունները վճարել են Client Earth ոչ առեւտրային կազմակերպությանը,  որը զբաղվում է շրջակա միջավայրի պահպանության խնդիրներով: Փետրվարին այն դատարանով 148 հազար դոլար էր ստացել մեքենաների ազոտի երկօքսիդի արտանետումների դեմ պայքարի ձախողված  պետական քաղաքականության գործով:

Անցյալ տարի իշխանությունները 310,000 ֆունտ են ծախսել դատական ​​որոշումներով այս ընկերությանը վճարումներ կատարելու համար:

Այս բոլոր տվյալները բացահայտվեցին ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության հարցումից հետո, որը քննադատում էր իշխող կուսակցությանը պետական միջոցների յուրացման համար: «Թորիի կառավարությունը, որը ստիպված է դատարանների միջոցով յուրաքանչյուր որոշումը քարշ տալ, արդեն վճարել է հարկատուների հարյուր հազարավոր ֆունտերը՝ պարտված հայցերի վճարումները կատարելու համար, գործելու փոխարեն», - ասել է շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության«ստվերային»  նախարար Սյու Հեմանը:

Ներկայիս կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց քաղաքականությունը արդյունավետ է եւ նրանք կշարունակեն  3.5 մլրդ ֆունտ  արժեքով (4.91 մլրդ դոլար) օդի մաքրման ծրագրի իրականացումը: