Թղթադրամների միջազգային հասարակությունը շվեյցարական 10 ֆրանկ թղթադրամը 2017 թվականի ընթացքում աշխարհի ամենագեղեցիկն է համարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական կայքը:
Ինչպես նշվում է, տարվա թղթադրամի ընտրության չափանիշը դիզայնն է, գեղարվեստական արժեքները, գույնի, հակադրության ու հավասարակշռության օգտագործումը: Բացի այդ, գնահատվում է նաեւ կեղծիքից պաշտպանվելու աստիճանը:
«Թղթադրամների միջազգային հասարակությունը (IBNS) հայտարարել է, որ իր անդամները քվեարկության ժամանակ ընտրել են Շվեյցարիայի Ազգային բանկը «2017-ի թղթադրամ» հեղինակային պարգեւի համար», — նշվում է IBNS-ի կայքում:



























