Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում:
Մեր տեղեկություններով ապրիլի 6-ին 15:00-ի սահմաններում գյուղի գերզմանոցում 32-ամյա Մ. Գրիգորյանը ինքնասպանության փորձ է կատարել, ինչը կանխել է Թաթուլի գյուղապետ Ալբերտ Հարոյանը:
Նշենք, որ Մ. Գրիգորյանը ինքն է զանգահարել ԱԻՆ եւ տեղեկացրել, որ ինքնասպանության փորձ է ցանկանում կատարել: Մեր տեղեկություններով ինքնասպանության փորձի պատճառը քաղաքացու պարտքերն են եղել:
Դեպքի վայր ժամանած Թալինի ոստիկանները Մ. Գրիգորյանին տեղափոխել են ոստիկանության Թալինի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























