Հայաստանի ԱԻՆ-ում ապրիլի 7-ին, ժամը 20:23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի  Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 եւ թիվ 4 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող ավտոտնակում:

Ժամը 20:24-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:21-ին, մարվել՝ 17:33-ին: Ավտոտնակում այրվել է բազմոց, բազկաթոռ, ներքնակ, 2 գորգ եւ փայտ (մոտ 20 քմ):