Ապրիլի 7-ին՝ ժամը 22:30-ին, Գյումրու բժշկական կենտրոն է ընդունվել սննդային տոքսիկ ինֆեկցիա՝ բոտուլիզմ ախտորոշմամբ Շիրակի մարզի Բենիամին գյուղի բնակիչ Կարինե Մելքոնյանը: NEWS.am-ի հետ զրույցում «Գյումրի» ԲԿ-ից հայտնեցին, որ տուժածը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բկ-ից մեզ նաեւ հայտնեցին, որ ապրիլի 8-ին նույն հասցեից և նույն ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 1988 թվականին ծնված Արթուր Հ.-ն և 1998 թվականին ծնված Թերմինե Հ.-ն, որոնք ամբուատոր բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց:

Նշենք, որ բոլոր տուժածներն օգտագործել են պահածոյացված սննդամթերք: