Թուրքիայի Կարս նահանգի Քիլիթթաշ գյուղի բնակիչ Էրհան Բուլութը անասուններին արածեցնելու ժամանակ ականի վրա է հայտնվել։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի հետ սահմանին մոտեցած անասուններին հետ վերադարձնելու համար սահմանին մոտեցած հովիվը վիրավորվել է ականի պայթյունից։
Վիրավորված հովիվն անմիջապես շտապօգնություն է կանչել եւ տեղափոխվել հիվանդանոց։
Նշվում է, որ նրա առողջական վիճակը լավ է, վնասվել է ոտքը։




























