Իրանը մտադիր է շարունակել Իրաքով, Սիրիայով եւ Լիբանանով դեպի Միջերկրական ծով ձգվող մայրուղու կառուցումը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչե;ով Al-Quds Al-Arabi թերթը:

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը երկկողմ պայմանագրեր է կնքել Բաղդադի եւ Դամասկոսի իշխանությունների հետ 1.700 կմ երկարությամբ մայրուղու կառուցման մասին: Նախագիծը, որի համար կպահանջվի մինչեւ երկու տարի, կիրականացվի իրանական ընկերության կողմից: Ավտոմայրուղին Թեհրանին կկապի Սիրիայի եւ Լիբանանի նավահանգիստների հետ, ինչպես նաեւ՝ այդ պետությունների մայրաքաղաքների:

Ծրագրի արժեքն ու պայմանների մասին տեղեկություններ դեռ չեն հրապարակվում: Թեհրանը մտադիր է նոր տրանսպորտային երակ օգտագործել իրանական ապրանքների արտահանման համար, գրում է թերթը:

Իրանական կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն հնչեցվել: