Ամերիկյան Ինդիանապոլիս քաղաքի կենտրոնում դանակով զինված անհայտ անձը հարձակում է գործել մի խումբ մարդկանց վրա: Երեք մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր: Հարձակվողը եւս հիվանդանոցում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ABC15 հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Ականատեսների խոսքով՝ հարձակվողը, որը քաղաքի կենտրոն էր եկել հեծանիվով, մեգաֆոնով բարձր ձայներ էր արձակում: Երբ անցորդները խնդրել են նրան դադարել աղմկել, նա կանգ է առել եւ դուրս հանել դանակը:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հակահրդեհային ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ կասկածյալը, չնայած այն հանգամանքին, որ գտնվում է հիվանդանոցում, կալանքի տակ է:
Հասանելի է
русский



























