Արեւմուտքը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ ոչ թե ԱՄՆ-ում 2016 թվականին տեղի ունեցած ընտրություններում ՌԴ-ին վերագրվող միջամտության պատճառով եւ ոչ էլ Ղրիմի թերակղզուն միանալու պատճառով: Սա այդպիսի ռազմավարություն է, խաղ՝ «ճնշիր Ռուսաստանին»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է« ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդ խաղերը շարունակվում են արդեն երկար տարիներ: Մինչ այդ մեզ ասում էին, որ դա հասկանալի է, նրա համար է, որ այդ Ղրիմն է: Իսկ մի՞նչ Ղրիմը: Մենք հենց այսպիսի ռեժիմում ենք 2011-2012 թվականներից: Մեզ համար, իհարկե, պարզ է, թե ինչու է այդպես: Դա այդպիսի ռազմավարություն է, այդպիսի խաղ՝ «ճնշիր Ռուսաստանին»»,- «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Վոսկրեսնիյ վեչեռ» հաղորդման ժամանակ ասել է Զախարովան:
«Վոսկրեսնիյ վեչեռ» ծրագրի ընթացքում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդՎլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Պուտինի եւ Թրամփի հանդիպումը կարեւոր է, սակայն պետք է վռնդել բոլոր դիվանագետներին եւ թարգմանիչներին եւ խոսել երկուսով: Պուտինը պետք է հարց ուղղի ԱՄՆ առաջնորդին. «Ի՞նչ ես ուզում, Դոնյա»,- ասել է Ժիրինովսկին:




























