Ինդոնեզիայում ապրիլի սկզբից գրեթե 50 մարդ է մահացել ալկոհոլից թունավորվելու հետեւանքով, հաղորդում է AP–ն։
Վերջին 4 օրվա ընթացքում Չիկալինկի շրջանում մահացել է 17 մարդ։ Ընդհանուր առմամբ, շուրջ 40 մարդ է հոսպիտալացվել այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են՝ սրտխառնոցը, փսխումը, հեւոցը եւ անգիտակից վիճակը: Եվս 31 մարդ էլ մահացել է Ջակարտայում եւ նրա արբանյակ քաղաքներ Դեպոկում եւ Բեկասիում։ Նրանց մահվան պատճառը անորակ խմիչքն է եղել։ Ոստիկանությունը փակել է սպիրտային խմիչքների 4 խանութ եւ կալանավորել 4 մարդու։
Նշենք, որ Ինդոնեզիայում գործող ալկոհոլի բարձր հարկերի պայմաններում ծաղկում է էժան խմիչքների «սեւ շուկան»։ Շատ հաճախ այդպիսի ալկոհոլային խմիչքների արտադրության ժամանակ խմիչքին ավելացվում են վտանգավոր նյութեր, ինչպես, օրինակ, մեթանոլն է։




























