Բանգլադեշում հազարավոր ուսանողներ բողոքի ցույցերի են դուրս եկել եւ բոյկոտել դասընթացները: Ոստիկանության հետ բախումների հետեւանքով առնվազն 100 մարդ է տուժել: Ոստիկանության տվյալներով` 15 մարդ ձերբակալվել է, փոխանցում է AFP-ն: Ոստիկաններն արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են օգտագործել ցուցարարներին ցրելու համար: Ուսանողները բողոքում են աշխատանքի համար սահմանափակումների մասին կառավարության որոշման դեմ:

Նախօրեին երեկոյան սկսված բախումները Դաքսի համալսարանը մարտի դաշտ են վերածել: Բողոքի ակցիաները տարածվել են նաեւ երկրի այլ քաղաքներում:

Ուսանողները վրդովված են կառավարության՝ քաղաքացիական ծառայության ոլորտում աշխատատեղերի 56 տոկոսը 1971 թվականի Անկախության պատերազմի վետերաններին եւ չունեւոր փոքրամասնություններին հատկացնելու մասին որոշման կապակցությամբ: Այդպիսով, համալսարանի շրջանավարտների մեծ մասը կարող է մրցել պայքարել աշխատատեղերի միայն 44 տոկոսի համար: