Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունը ստուգում է կասկածելի ավտոմեքենան, որը կայանել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու նստավայրից՝ Բուքինգհեմյան պալատից քիչ հեռու գտնվող չթույլատրված վայրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր՝ առավոտյան ժամը 07.51-ին, մենք կանչեցին Birdcage Walk, որտեղ միկրոավտոբուս էր կայանել: Ավտոմեքենայի վարորդը՝ մոտ 30 տարեկան տղամարդ, ձերբակալվել է հասարակական կարգի խախտման կասկածանքով: Փողոցը օղակվել է, այս պահին մասնագետները ստուգում են ավտոմեքենան»,- հայտնել է ոստիկանության մամուլի քարտուղարը:




























