Միացյալ Նահանգների հայ համայնքը սեպտեմբերի 19-ին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա է անցկացնելու հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ: Հանրահավաքը կազմակերպելու է ԱՄՆ-ում ՀՅԴաշնակցության Արեւելյան ափի կենտրոնական կոմիտեն:
Կազմակերպիչների կարծիքով՝ «արձանագրությունները Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքական լրջագույն սխալն են»: «Հայաստանն ընդունում է Թուրքիայի նախապայմանները, դրանով վտանգի տակ դնելով ազգային եւ պետական շահերը, մասնավորապես Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը»,- նշել են ամերիկահայ դաշնակցականները:
Ի դեպ, հանրահավաքի կազմակերպիչները մտադիր են նաեւ այցելել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատուն եւ ներկաայցնել իրենց բողոքները:




























