Ապրիլի 7-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Վիգեն Մ.-ն, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, «Վնասվածքաբանական եւ օրթոպեդիա» Բ/Կ սենյակներից մեկից գողացել է Նարինե Թ.-ի դրամապանակը եւ «Սամսունգ» մակնիշի բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Վիգեն Մ.-ն բացատրությամբ նշել է, որ 2017-2018 թթ. ընթացքում Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարել է գողություններ:
Ձեռնարկվոում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




























