Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան դեռ համաձայնեցված դիրքորոշում չունեն Սիրիայում քիմիական հարձակումների մասին հաղորդումների գնահատման վերաբերյալ, Մոսկվան գտնում է, որ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել տեղի ունեցածը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ես դեռ չեմ կարող խոսել համաձայնեցված դիրքորոշման մասին. Մինչ յադ դուք տեսնում եք ռուսական կողմի արձագանքը, - ասել է նա, պատասխանելով հարցին՝ կարելի է արդյոք խոսել դաշնակիցների համաձայնեցված դիրքորոշման մասին: - Ոչ ոք չունի սպառիչ տեղեկություն չունի: Առայժմ չկա ո՛չ նախնական, ո՛չ այլ հետաքննություն: Առանց որեւէ ստուգման, առանց հետաքննության եզրակացություններ անելն բացարձակ սխալ է»:

Հիշեցնենք, որ Սիրիա-ամերիկյան բժշկական միություն բժշկական կազմակերպությունում  (Syrian American Medical Society-SAMS)  հայտարարել են ապրիլի 7-ին Դումա քաղաքի վրա գցված քլորային ռումբի մասին: Ռումբը, ինչպես նշել են կազմակերպությունում, ռումբը ընկել է քաղաքային հիվանդանոցի վրա: Այնուհետեւ, ինչպես հաղորդվում է, Ասադի ուժերը «խառը գործակալների» կիրառմամբ երկրորդ հարձակումն են գործել քաղաքի վրա: Այս ռումբը, ըստ SAMS- ի, ընկել է հիվանդանոցին հարակից շենքի վրա: Հարձակումների հետեւանքով, Reuters- փոխանցմամբ, ընդհանուր առմամբ 35 մարդ է զոհվել: Ընդ որում, BBC- ի աղբյուրների համաձայն,  Դումայում 70 զոհ է եղել:

ԱՄՆ Պետդեպարտամենտն հայտարարությամբ էր հանդես եկել, որում նշվում էր, որ գերատեսչության ներկայացուցիչները ուշադիր հետեւում են Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին զեկույցներին: Պետդեպարտամենտում մանրամասնել են, որ եթե միջադեպն իսկապես կապված է եղել մահացու քիմիկատների հետ, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման տարբերակը եւ հայտարարել է, որ մեղադրանքները «կեղծ բնույթ են կրում»: