ԱՄՆ-ն չի բացառում Սիրիայի դեմ ռազմական հարվածը՝ ի պատասխան քաղաքացիական անձանց դեմ թունավոր գազի ենթադրյալ կիրառման: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խորհրդակցելու է Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ այլ վայրերում  իր դաշնակիցների հետ: Պատասխանելով  ԱՄՆ-ի հնարավոր ռազմական արձագանքի մասին լրագրողի հարցին, Մաթիսն ասել է. «Հիմա ես ոչինչ չեմ բացառում»: Նա նաեւ նշել է, որ վարչակազմը մտադիր է պարզել, թե «ինչու է Սիրիայում ընդհանրապես քիմիական զենք կիրառվում»: