Սեպտեմբերի 13-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ընդունել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանին` հավատարմագրերի հանձնման կապակցությամբ։
Հայաստանի ԱԳն մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Առաքելյանն Իրանի նախագահին է փոխանցել Սերժ Սարգսյանի ողջույնները եւ նշել, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր` երկկողմ հարաբերությունների զարգացմանն առավել նպաստելու եւ նախանշված երկկողմ ծրագրերն իրականացնելու ուղղությամբ։
Իրանի նախագահը խնդրել է փոխանցել իր բարեմաղթանքները Հայաստանի նախագահին` ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում եււ իրագործելու ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանն ու կայունությանը։




























