Հնդկաստանում Հիմալայների նախալեռներում դպրոցական ավտոբուսի ընկնելու արդյունքում զոհվել է առնվազն 27 երեխա:
AP-ի տվյալներով՝ ավտոբուսի վարորդը բարձր արագությամբ էր ընթանում, ինչի արդյունքում նա կորցրել է կառավարումը, եւ ավտոբուսը ընկել է կիրճը: Մահացածների թվում երեք մեծահասակ կա, մոտ 10 մարդ տեղափոխվել է տեղական հիվանդանոցներ: Վթարը տեղի է ունեցել Նոր Դելիի հյուսիսում գտնվող Կանգրա հովտում:




























