Անգոլայի նախկին նախագահի որդի Ժոզե Ֆիլոմեն դոս Սանտոսը  ցանկանում էր 1,5 մլրդ դոլարով երկրից փախչել: Ֆինանսների նախարարության տվյալներով՝  նա ցանկանում էր այդ գումարները յուրացնել Անգոլայի պետական հիմնադրամից, որը նա ղեկավարում էր քանի դեռ հայրը զբաղեցնում էր նախագահի պաշտոնը:

AFP-ի  հաղորդմամբ՝ այդ թիվը 3 անգամ գերզանցում է նախնական գումարը, որը անօրինական ճանապարհով փոխանցվել էր լոնդոնյան բանկին:

Ժոզե Ֆիլոմեն դոս Սանտոսը մեղադրվում է «խարդախության, փողերի յուրացման եւ փողերի լվացման մեջ»: Նա պետական հիմնադրամը ղեկավարել էր 2013 թվականին, սակայն պաշտոնանկ արվեց նախագահ Ժոաո Լուրենկոյի կողմից, որը այս տարվա հունվարին իշխանության եկավ: