Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ առկա ապացույցները համոզիչ են: Այս մասին նա հայտարարել է Բեռլինում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ապացույցներն առ այն, որ այնտեղ քիմիական զենքը է կիրառվել, շատ-շատ պարզ են», - ասել է կանցլերը:
Անդրադառնալով «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծի իրականացմանը՝ Գերմանիայի կանցլերն առաջին անգամ խոսել է քաղաքական գործոնների դերի մասին: «Ես հստակորեն նշել եմ, որ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը, առանց Ուկրաինայի տարանցման դերի վերաբերյալ հստակության, մեր տեսանկյունից անհնար է: Ուստի, ինչպես տեսնում եք, սա սոսկ տնտեսական ծրագիր չէ, եւ այստեղ դեր են խաղում նաեւ քաղաքակա գործոնները»,- նշել է Անգելա Մերկելը:
Մերկելը Սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման մասին ապացույցները համոզիչ անվանել
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























