ԱՄՆ նախագահի՝ ներքին գործերով խորհրդական Թոմ Բոսերոը հրաժարական է տվել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Reuters-ը:

«Նախագահը շնորհակալ է Թոմին մեր հզոր երկրի անվտանգությանը նվիրվածության համար: Թոմը գլխավորել է հայրենիքն ահաբեկչական սպառնալիքներից պաշտպանելու, կիբերանվտագության ամրապնդման եւ բնական աղետների աննախադեպ շարքին արձագանքմանն ուղղված Սպիտակ տան ջանքերը»,- ասել է նա: