Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել Աֆրինը Սիրիայի իշխանություններին հանձնելու է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կոչին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իրենք գիտեն, թե Աֆրինը ում են հանձնելու։ «Երբ տեղը գա, մենք Աֆրինը հենց աֆրինցիների անձամբ կհանձնենք։ Բայց դրա ժամանակը մենք են որոշելու, ոչ թե Լավրովը»,–ասել է Էրդողանը։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ հայտարարել էր, թե երբ շրջանում կվերանա «ահաբեկչության» վտանգը, իրենք Աֆրինը կհանձնեն ընտրությունների միջոցով իշխանության եկած կառավարությանը։

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, թե անհրաժեշտ է Աֆրինը հանձնել Սիրիայի կառավարության վերահսկողությանը։