Սաուդյան Արաբիան ենթադրյալ «քիմիական հարձակումից» հետո կարող է ներգրավվել Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  սաուդյան գահաժառանգ Մոհամեդ բին Սալմանը, փոխանցում է Reuters-ը։ 

Նրա խոսքով՝ եթե դաշնակիցները դա պահանջեն, ապա Էր Ռիադը կգնա այդ քայլին։

Ավելի վաղ երկրի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը հայտնել էր, որ մի շարք երկրներ խորհրդակցություններ են անցկացնում այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է արձագանքեն Սիրիայում տեղ գտած վերջին իրադարձություններին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ նախօրեին խոստացել էր արագ եւ վճռական գործողությունների դիմել այդ իրադարձությունների առնչությամբ։