Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգում գտնվող բանտից փախուստի փորձ ժամանակ առնվազն 23 մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԲԿ»-ն` վկայակոչելով O Globo-ն:
Պարբերականի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել «Սանտա Իզաբել» բանտում: Ապրիլի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում, զինված անձինք հարձակում են գործել քրեակատարողական հիմնարկի վրա՝ բանտարկյալներին փախչել օգնելու համար: Հարձակվողները փորձել են պայթեցնել պատը, սակայն գաղութի աշխատակիցները հրազեն են կիրառել փախուստը կանխելու համար: Քանի որ հարձակվողները եւս զինված էին, փոխհրաձգություն է սկսվել, ինչի արդյունքում զոհվել է մոտ 23 մարդ: Զոհերի թվում 22 բանտարկյալ կա և բանտի մեկ աշխատակից: Եւս մի քանի մարդ վիրավորվել է: Արդյունքում, որեւէ բանտակյալի չի հաջողվել փախչել:




























