Սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման հրեշավոր հետեւանքների մասին հայտարարությունները չեն հիմնվում իրական տվյալների վրա, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք նման բառերին համաձայն չենք: Ավելին՝ մենք համարում ենք, որ Դումայում քիմիական զենքի կիրառման ինչ-որ հրեշավոր հետեւանքների մասին նման տեղեկատվությունը չի հիմնվում իրական տվյալների վրա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բառերը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին, որը Կատարի էմիրի հետ զրույցում հայտարարել էր Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի ռեժիմի վրա Ռուսաստանի վնասակար ազդեցության մասին:

Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր Արեւելքի իրավիճակը