2018 թվականի ապրիլի 6-ին Արցախի ՄԻՊ գրասենյակից գլխավոր դատախազություն գրություն էր ստացվել Երեւանի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակում ստուգելու մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից։
«Տվյալ նյութերի հիման վրա ս.թ. ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Տարվում է նախաքննություն»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Նշենք, որ սոցիալական ցանցերում մեծ հնչեղություն է ստացել Ասյա Խաչատրյանի մասին նյութը, https://news.am/arm/news/443172.html որտեղ նա պատմում է, որ Արցախի ոստիկանների ուշադրության դաշտում հայտնվել է փողոցում ծխելու ու մազերը կապույտ ներկելու պատճառով:



























