Այսօր՝ ապրիլի 11-ին, Երեւանում միմյանց են բախվել  են սիրիական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենան և ՊԱԶ մակնիշի 65 LO 186 համարանիշի ավտոբուսը:

Shamshyan.com-ը  հաղորդում է, որ ժամը 13:50-ի սահմաններում Արմենակյան փողոցում բախվել են սիրիական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենան և ՊԱԶ մակնիշի 65 LO 186 համարանիշի ավտոբուսը: Վթարի հետևանքով ավտոբուսի 2 ուղևորներ, որոնք երեխաներ են եղել, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ավտոմեքենայում եղել են նաև մեծ թվով երեխաներ, որոնք բարեբախտաբար չեն տուժել։