Ժիրայր Սեֆիլյանին 10 տարի 5 ամիս ազատազրկելու  առաջին ատյանի դատարանի վճիռը  պաշտպանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Մի քանի օր առաջ ենք ստացել դատավճիռը, որեւէ հիմնավորում չկար, նույն տեքստն էր, ինչ մեղադրական եզրակացության մեջ էր, copy-paste արված էր»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման մեղադրանքով: