Ամերիկացին բանկ է թալանել՝ երգչուհի Թեյլոր Սվիֆթին տպավորելու համար: PA-ն հայտնում է, որ փոփ երգչուհուն սիրահարված Բրյուս Ռոուլին թալանել է բանկը, ապա գնացել երգչուհու՝ Ռոդ-Այլենդում գտնվող առանձնատուն, որտեղ սկսել է նետել փողերը պարսպից այն կողմ՝ այդպիսով փորձելով տպավորություն գործել նրա վրա:
Ոստիկանության տվյալներով՝ այս կերպ տղամարդը ցանկանում էր ամուսնության առաջարկ անել փոփ աստղին: Ձերբակալությունից հետո նա իրավապահներին պատմել էր իր սիրո մասին:



























