Ալպերում՝ Շվեյցարիայի եւ Իտալիայի սահմանին կորել է Tengelmann խմբի  ղեկավար, գերմանացի Կարլ Էրիվան Խաուբը:

Վերջին անգամ նրան տեսել են շաբաթ՝ ապրիլի 7-ին:

«Որոնումներն ակտիվ կատարվում են, մենք ամեն ինչ անում ենք նրան գտնելու համար», - ասել է ընկերության ներկայացուցիչը, հաղորդում է DW-ն:

Շվեյցարական Blick թերթը հաղորդել է, որ 58-ամյա միլիարդատիրոջ հարազատերը այն բանից հետո, երբ նա ապրիլին 7-ին չհայտնվեց Ցերմատում պայմանավորված հանդիպմանը, դիմել են ոստիկանությանը:

 «Իմ եղբայրը շատ փորձառու դահուկորդ  է եւ լեռնագնաց», - ասել է ձեռնարկատիրոջ եղբայր Քրիստրիան Խաուբը:

Միլիարդատիրոջ ընտանիքը հայտնել է, որ պատրաստ է նրա որոնումների համար խոշոր ֆինանսական գումար տրամադրել:

Իտալացի փրկարարների տվյալներով՝ որոնողական աշխատանքները դժվարանում են վատ տեսանելիության եւ ձնահոսքերի իջնելու վտանգի պատճառով: