Ռուսաստանը ՄԱԿ-ում բարձրացրել է ՌԴ մշտական ներկայացուցչության աշխատակիցների արտաքսման հարցը, հայտարարել է առաքելության մամուլի քարտուղար Ֆյոդր Ստրժիժովսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քննարկվել է ԱՄՆ իշխանությունների կողմից ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական առաքելության անձնակազմի նկատմամբ իրենց միջազգային իրավական պարտականությունների հերթական լուրջ խախտումը», - ասել է Ստրժիժովսկին:
Պահանջների էությունը կայանում է նրանում, որ մշտական ներկայացուցչության աշխատակիցների վրա չեն կարող տարածվել երրկողմ օրակարգի շրջանակներում սահմանված սահմանափակումները: Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը պահանջել է «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար»:
Հիշեցնենք, որ Մարտի 26-ին ԱՄՆ-ն հայտարարել էր 60 ռուս դիվանագետի արտաքսման մասին այդ թվում նաեւ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակին կից Ռուսաստանի ներկայացուցչության 12 աշխատակցի: Այս քայլը Վաշինգտոնի կողմից ձեռնարկվել էր՝ որպես Սկրիպալի գործով Լոնդոնի դիրքորոշման հետ սոլիդարության նշան: Այս պահին 28 երկրից արտաքսվել է Ռուսաստանի արտգործնախարարության ավելի քան 145 աշխատակից: Ի պատասխան, Ռուսաստանն արտաքսել էր այս ակցիային մասնակցող երկրների դիվանագետներին:




























