Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Նադիա Շեդլոուն հրաժարական է տվեl: Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով CNN-ը, որն իր հերթին վկայակոչում է վերջինիս դիմումի պատճեն:
Հեռուստաալիքի համաձայն՝ հրաժարականի մասին դիմումը Շեդլոուն ներկայացրել է ապրիլի 10-ին: Ինչպես հայտնել են Սպիտակ տանը, Շեդլոուն կկատարի իր պարտականությունները մինչեւ ապրիլի 27-ը: «Վարչակազմը շնորհակալություն է հայտնում տիկին Շեդլոուին ծառայության եւ առաջնորդական հատկանիշների համար, որոնք նա դրսեւորել է նախագահի America first ազգային անվտանգության ռազմավարության մշակման մեջ»,- մեջբերում է CNN-ը Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջա Շահի խոսքերը:
Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը հրաժարական է տվել
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























