Պետերբուրգում գործատուները փորձում ում են աշխատանքի չընդունել կովկասյան կամ միջինասիական ազգանուններով աշխատակիցների:

Համատեղ ուսումնասիրության ժամանակ այս եզրահանգման են եկել Էքսեթեր համալսարանից (Մեծ Բրիտանիա) սոցիոլոգներ Ալեքսեյ Բեսսուդնովը եւ Ազգային Հետազոտական համալսարան Տնտեսության բարձրագույն դպրոցից Անդրեյ  Շչերբակը:

Գիտնականները պարզել են, որ Սանկտ Պետերբուրգի ընկերությունները նախընտրում են ռուսական ազգանուններով աշխատակիցների ընդունել եւ բավականին լավ են վերաբերվում ուկրաինացի, հրեա եւ գերմանացի աշխատանք փնտրողներին, հաղորդում է ՌԲԿ- ն:

Վրացիներին հարցազրույցի են հրավիրել 27 տոկոս, հայերին` 27, չեչեններին, ադրբեջանցիներին, տաջիկներին եւ ուզբեկներին 28 տոկոս դեպքերում: Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում գործատուների մոտ մի փոքր ավելի հաջողություն են ունեցել թաթարները՝ 29 տոկոս:

Ինքնակենսագրականները տարբերվում էին միան անուններով, նշում են հետազոտողները: Այս ամենի հիման վրա նրանք եզրակացնում են, որ երկու քաղաքներում գործատուները խտրական վերաբերմունք են ցուցաբերում ՌԴ-ի տարածաշրջանների եւ հարավային երկրների ներկայացուցիչների հանդեպ: Նույն պատկերը նաեւ Մոսկվայում է: