Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է կալանավորել Միջազգային քրեական դատարանի դատախազին, եթե նա Ֆիլիպինների դեմ քննություն վարի, փոխանցում է Reuters-ը: 

Դուտերտեն հայտարարել է, որ Ֆիլիպինները այլեւս ՄՔԴ անդամ չէ, ինչի հետ կապված նա որեւէ քննություն անցկացնելու իրավունք չունի:

ՄՔԴ դատախազ Ֆատու Բենսուդան փետրվարին հայտարարել էր ֆլիպինցի փաստաբանի բողոքով նախաքննություն սկսելու մասին, որը Դուտերտեին եւ բարձրագույն պաշտոնատար անձանց մեղադրում է մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաեւ արտադատական սպանությունների մեջ:

Դուտերտեն բազմաթիվ պատճառներ է բերել, որոնց համաձայն՝ ՄՔԴ-ն իր վրա իրավազորություն չունի: «Ինչպիսի՞ն է ձեր իշխանությունը հիմա: Եթե մենք պայմանագրի անդամ չենք համարվում, դուք ինչո՞ւ եք այս երկրում գտնվում»,- հայտարարել է նա: «Դուք այստեղ չեք կաող ոչ մի քննությամբ զբաղվել, դա ապօրինի է, եւ ես ձեզ կկալանվորեմ»,- նշել է Դուտերտեն՝ իր խոսքն ուղղելով ՄՔԴ դատախազին: