Պակիստանի գերագույն դատարանը նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ցմահ արգելել է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, հաղորդում է Reuters–ը։
66-ամյա Շարիֆը հրաժարական էր տվել անցյալ տարվա հուլիսին այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը վճռել էր հեռացնել նրան զբաղեցրած պաշտոնից՝ եկամուտների աղբյուրների մասին տեղեկություն տրամադրելուց հրաժարվելու համար։ Սակայն, Շարիֆը պահպանում է իր իշխանությունը իշխող «Պակիստանի մահմեդական լիգա-Նավազ» կուսակցությունում:




























