ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 13-ին, ընդունել է չինական Syntszyan company "Chen and Agrotechnology Co.LTD" ընկերության ղեկավար Լի Սիենմինին:

Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում եւ զբաղվում է նաեւ հայկական գյուղմթերքների արտահանմամբ:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում:

Ընկերության ղեկավարի հետ  քննարկելով  համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Արմեն  Սարգսյանը քաջալերել է գործունեության ծավալել նաեւ  գյուղմթերքների վերամշակման ոլորտում: