Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։

Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 13, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 7, մարմնական վնասվածք հասցնելու 4, թմրամիջոցի հայտնաբերման եւ պետական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առեւանգման, ավազակային հարձակման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, մարդականց առեւտրի կամ սեռական շահագործման, կաշառակերության եւ իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է որսորդական 2 հրացան, ինքնաշեն 2 ատրճանակ, գազային 1 ատրճանակ, օդամղիչ 1 ատրճանակ, 4 նռնակ, ինքնաձիգի կոտրված փող եւ տարբեր տրամաչափի 292 փամփուշտ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: