Երեւանի Ֆրանսիայի հրապարակում «Մերժի՛ր Սերժին» եւ «Իմ քայլը» նախաձեռնության անդամների կազմակերպած ակցիայի ընթացքում ապրիլի 12-ին ակտիվիստ Արեն Մկրտչյանին  GG  ընկերության մեքենան դիտմամբ է վրաերթի ենթարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանը:

Մեզ հետ զրույցում Դավիթ Սանասարյանն ասաց, որ GG ընկերությունը ներողություն է խնդրել կատարվածի համար եւ վարորդին էլ աշխատանքից ազատել է:

Բարեբախտաբար, ակտիվիստ Արեն Մկրտչյանի ստացած վնասվածքները լուրջ չեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Ֆրանսիայի հրապարակ տանող ճանապարհին մոտ տասը ցուցարար վրան էին տեղադրել, այնուհետեւ ի նշան բողոքի նստել ճանապարհի երթեւեկելի հատվածում եւ փակել այն՝ առաջացնելով խցանում: Ակցիայի մասնակիցներն նման ձեւով  իրենց բողոք էին արտահայտում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Ակտիվիստներից մեկը փակել էր «Մերսեդես» մակնիշի կանաչ մեքենայի ճանապարհը, իսկ վարորդը շարունակել էր ընթանալ. արդյունքում ակտիվիստը հայտվել էր մեքենայի  վրա, այնուհետեւ՝ ընկել։ 

Դեպքը մեծ տարածում էր գտել համացանցում. շատերը gg տաքսի ծառայությունից պահանջում էին հեռացնել վարորդին եւ ներողություն խնդրել եւ չօգտվել այդ տաքսի ծառայությունից: