ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 13-ին` ժամը 08.50-ի սահմաններում, Երեւան-Երասխ ավտոճանապարհով դեպի Արտաշատ ընթանալիս Արարատի մարզի Ազատավան գյուղի ճանապարհահատվածում «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել է երկաթյա արգելապատնեշներին, որի հետեւանքով նույն ավտոմեքենայի վարորդ Ա.Հախնազարյանը՝ ծնված 1984թ., եւ ուղեւորուհի Լ. Պողոսյանը՝ ծնված 1982թ., ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, եւս մեկ ուղեւորուհի՝ ծնված 1991 թ., մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ վթարի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:




























