Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից 2.5 տարեկան երեխա է ընկել:

NEWS.am-ին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը հայտնեց, որ փոքրիկը տեղափոխվել է իրենց մոտ, վիճակը ծայրահեղ ծանր է:

«Ամբողջ անձնակազմն այժմ հիվանդանոցում է»,- ասաց բժշկուհին:

Նշենք, որ վնասվել է երեխայի գլուխը: