Չորս բրիտանական Tornado ինքնաթիռներ թռչել են Կիպրոսի Ակրոտիրի բրիտանական բազայից եւ հարվածել Սիրիայի Հոմս քաղաքի  մոտ գտնվող ձեռնարկություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինքնաթիռները դուրս եկան գիշերը ժամը 3։00-ին եւ ամբողջական վիճակով վերադարձան։ Tornado-ները հարվածներ են իրականացրել Հոմս քաղաքի ձեռնարկությունների ուղղությամբ, որոնք համարվում են, որ քիմիական զենքի արտադրությամբ են զբաղվում»,-տեղեկացրել է կիպրական RIK հեռուստաալիքը։

Sigma հեռուստաալիքը, իր հերթին, հայտնել է, որ այն ժամանակ, երբ Թրամփը տեղեկացրել է Սիրիային հարվածելու որոշման մասին, ականատեսները Դամասկոսում հայտնել են, որ լսում են ուժեղ պայթյունի ձայներ, ծխի քուլաներ են բարձրանում Դամասկոսի արեւելյան հատվածում։