Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ գործողությունն ուղղված էր երեք օբյեկտների դեմ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանդ Պարլին, հավելելով, որ Ռուսաստանը նախապես տեղեկացված է եղել այդ գգործողության մասին, հայտնում է AP-ն։
Նրա խոսքով՝ ֆրանսիական ՌՕՈՒ գործողությանը մասնակցելու համար Ֆրանսիայի կայաններից մի քանի Rafale կործանիչ են տրամադրել։ Նա նշել է, որ հարվածները հասցվել են քիմիական զենքի սիրիական ծրագրի «գլխավոր հետազոտական կենտրոնին» ու «երկու կարեւոր արտադրական հարթակների»։
«Մենք հոգ ենք տարել, որ ռուսաստանցիները նախապես տեղեկացված լինեն»,- ասել է նա։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան- Իվ Լե Դրիանը ասել է, որ այդ գործողությունը ուղղված չի եղել Սիրիայի դաշնակիցների կամ քաղաքացիական անձանց դեմ, այլ ուղղված է եղել Բաշար Ասադի կառավարության դեմ՝ քիմիական զենքի ենթադրական գործածման պատճառով։




























