Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը ԱՄՆ-ին նախազգուշացրել է Սիրիայի վրա հրթիռային հարվածների հետեւանքների մասին, հայտնում է Fars-ը։

ԻՀՊԿ-ի հրամանատարի՝ քաղաքական հարցերով տեղակալ, բրիգադային գեներալ Յադոլլա Ջավանին հայտնել է, որ Սիրիայի վրա հարձակումը կուժեղացնի «դիմադրության ճակատը» ու մեծ հնարավորություններ կտա ԱՄՆ-ին դիմակայելու համար։

«ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի հարձակումը Սիրիայի վրա ցնցող ագրեսիա է ու ոչ լեգիտիմ, հատկապես հաշվի առնելով, որ փաստերի պարզման հարցերով հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր ԱՄՆ պնդումներն այն մասին, որ սիրիական բանակը քիմիական զենք է գործածել»,- ասել է Ջավանին։ «Ամերիկացիները երեւակայում են, որ իրենք կարող են նման միջոցներով փոխել Սիրիայում  իրադրությունը,  բայց նման բան տեղի չի ունենա։ Նման հարձակումը չի փոխի միտումը, ու իրավիճակն ավելի կբարդանա, ինչն անկասկած կվնասի ԱՄՆ-ին։ Վաշինգտոնը պետք է հաշվի առնի տարածաշրջանում ապագա զարգացումների հետեւանքները ու այդ զարգացումները, անկասկած, չեն համապատասխանի նրանց շահերին»,- նշել է նա՝ հավելելով, որ ամերիկացիները պետք է սպասեն իրենց գործողությունների հետեւանքներին։