Բաքու-Սումգայիթ ավտոմայրուղու երկայնքով կառուցված շինությունների քանդման դեմ բողոքի ակցիա է ընթանում: Ցուցարարները արգելափակել են մայրուղին՝ պահանջելով դադարեցնել բարբարոսական գործողությունները:
Այս պահին երթեւեկությունը ճանապարհին դադարեցվել է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները:
Նշենք, որ իշխանությունները որոշում են կայացրել քանդել շինությունները եւ այդ շրջանում մետրոյի կայարան կառուցել:



























